ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Սա քաղաքական միջամտություն է՝ փաթեթավորված դիվանագիտության լեզվով

Սա քաղաքական միջամտություն է՝ փաթեթավորված դիվանագիտության լեզվով
04.05.2026 | 10:35

Եվրոպական ղեկավարների այցը Երևան ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ պատահականություն չէ։ Սա քաղաքական միջամտություն է՝ փաթեթավորված դիվանագիտության լեզվով։

Այն ուժերը, որոնք մեր ժողովրդի ամենածանր պահին կամ լռեցին, կամ սահմանափակվեցին ձևական հայտարարություններով, այսօր շտապում են Երևան՝ իրենց ներկայությունը կապիտալիզացնելու համար։ Եվ այս ամենը ազդեցության գոտիների, վերահսկելի իշխանությունների մասին է։

Արցախի ողբերգությունը նրանց համար առաջնահերթություն չի եղել։ Տարիներ շարունակ այն օգտագործվել է որպես գործիք՝ տարածաշրջանը կառավարելու համար։ Եվ երբ այդ «խոչընդոտը» Նիկոլը վերացրեց՝ հայկական կողմի պարտության և հայրենազրկման գնով, ճանապարհը բացվեց ավելի բաց և անարգել ներգրավվածության համար արդեն Հայաստանի ներսում։

Հիմա արդեն արտաքին կենտրոնները ոչ միայն ձևավորում են օրակարգ, այլ նաև փաստացի ազդում են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ ընտրություններից առաջ ցուցադրական աջակցություն ցուցաբերելով գործող իշխանությանը։

Իսկ գործող իշխանությունները, փոխարենը պաշտպանելու պետության ինքնիշխանությունն ու ազգային շահը, վերածվել են այդ ազդեցության փոխանցման գործիքի՝ գիտակցված մերժելով պետականության նկատմամբ պատասխանատվությունը։

Վտանգված է ոչ միայն մեր անցյալը, այլև ապագան, քանզի երկրի ճակատագիրը օրվա իշխանությունների ցանկությամբ որոշվում է ոչ թե ազգային օրակարգով, այլ արտաքին աջակցությունների հաշվարկով։

Սրանց պետք է հեռացնել, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Առանց արդարության հաստատման որպես ազգ, որպես պետություն չենք գոյատևի…

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4918

Մեկնաբանություններ